Գլխավոր քարտուղարի ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Հարյուր տարի առաջ, երբ աշխարհում առաջին անգամ նշվեց Կանանց միջազգային օրը, գենդերային հավասարությունը և կանանց դերի գնահատումը արմատական գաղափարներ էին համարվում: Հարյուր տարի անց մենք արդեն նշում ենք այն նշանակալից առաջընթացը, որ գրանցվել է նպատակաուղղված քարոզչության, գործնական աշխատանքների և առաջադեմ քաղաքականության շնորհիվ: Այդուհանդերձ, մի շարք երկրներում և հասարակություններում կանայք դեռևս երկրորդ կարգի քաղաքացիներ են համարվում:
Թեպետ գենդերային անհավասարությունը կրթության ոլորտում վերանում է, սակայն երկրների միջև եղած հսկայական տարբերությունների պատճառով շատ աղջիկներ զրկվում են դպրոց գնալու իրավունքից կամ էլ կիսատ են թողնում ուսումը` ունենալով քիչ հմտություններ և առավել քիչ հնարավորություններ: Այնուամենայնիվ, կանայք և աղջիկները շարունակում են դիմանալ անընդունելի խտրականությանն ու զուգընկերոջ կամ բարեկամների բռնությանը: Տանը և դպրոցում, աշխատավայրում ու համայնքում, լինել կին նշանակում է լինել խոցելի: Հակամարտության գոտիներում կանանց և ամբողջ հասարակությանը ահաբեկելու նպատակով կանխամտածված և համակարգված կերպով սեռական բռնություն է գործադրվում:
,Միավորվենք ընդդեմ կանանց դեմ բռնությանըե իմ վարած քարոզարշավը Ղեկավար տղամարդկանց ցանցի հետ համատեղ ջանում է վերջ դնել անպատժելիությանը և փոխել կարծրացած մտածելակերպը: Ներկայումս, մեծանում է սեռական ագրեսիան կանխելու և պատժելու վճռականությունը և ավելի շատ քայլեր են ձեռնարկվում ի կատար ածելու Անվտանգության խորհրդի կանանց, խաղաղության և անվտանգության մասին շրջադարձային 1325 բանաձևը, որն ընդգծում է խաղաղության հաստատման և պահպանման հարցում կանանց ներգրավվածության կարևորությունը:
Կանանց և երեխաների առողջության բնագավառը ևս հրատապ առաջընթացի կարիք է զգում: Հազարամյակի զարգացման նպատակներին նվիրված 2010 թ. սեպտեմբերի գագաթաժողովը ընդունեց այս խնդրի հույժ կարևորությունը, և անդամ երկրներն ու մարդասեր հանրությունը պարտավորվեցին գալիք չորս տարիների ընթացքում մեծապես աջակցել կանանց և երեխաների կյանքի պահպանման և առողջության բարելավման իմ համաշխարհային ռազմավարությանը:
Ինչ վերաբերում է որոշումների կայացման ասպարեզին, ապա բազում երկրներում ավելի ու ավելի շատ կանայք են խորհրդարանում իրենց արդարացի տեղը զբաղեցնում: Դեռ ավելին, երկրների մոտ տաս տոկոսի ղեկավարները կանայք են: Սակայն անգամ այն երկրներում, որտեղ կանայք քաղաքական գործունեություն են ծավալում, նրանց հետ հաճախ հաշվի չեն նստում այլ բնագավառների որոշումների կայացման հարցում, ներառյալ` բիզնեսի և արդյունաբերության ոլորտներում: ՄԱԿ-ի վերջին նախաձեռնությունը` Կանանց սատարելու սկզբունքները, որն այժմ որդեգրվել է ավելի քան 130 խոշոր կազմակերպությունների կողմից, հետամուտ է շտկելու այս անհամաչափությունը:
Կանանց միջազգային օրվա այս տարվա տոնակատարության հիմքում ընկած է կանանց համար կրթության, ուսուցման, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում հավասար իրավունք ապահովելը: Օրինակ` բջջային հեռախոսներն ու համացանցը կանանց հնարավորություն են ընձեռում բարելավելու իրենց ընտանիքների առողջությունն ու ապահովելու բարեկեցությունը, տալիս են գումար վաստակելու հնարավորություն և այսպիսով` օգնում զերծ մնալ շահագործումից ու խոցելիությունից: Այսպիսի միջոցների հասանելիությունը, ինչպես նաև կրթությունն ու ուսուցումը օգնում են կանանց դուրս գալ աղքատությունից, պայքարել անարդարության դեմ և պաշտպանել իրենց իրավունքները:
Այս տարի մեկնարկած ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց սատարելու գործերով զբաղվող ՄԱԿ-ի կանանց հարցերի միավորը, ի ցույց է դնում այս օրակարգն ընդլայնելու մեր մտադրությունը: Մենք կարող ենք ունենալ կայուն, խաղաղ և արդար հասարակություն, որ մեզ խոստանում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միայն այն դեպքում, եթե կանայք ամբողջապես և հավասարապես ներգրավվեն հասարակական և անձնական կյանքի բոլոր ոլորտներում: