Լրահոս

04.03.2011 15:04


ՀՀԿ պատգամավոր. «Ընտրված են կետեր, որոնք անիրատեսական են»

ՀՀԿ պատգամավոր. «Ընտրված են կետեր, որոնք անիրատեսական են» «Հայելի» ակումբում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի ներկայացրած 15 կետից բաղկացած պահանջներին անդրադառնալով` ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասել է, որ եթե ընդդիմությունը կոչ է անում երկխոսելու, ապա իրենք բազմիցս են նշել, որ առաջինը ՀՀԿ–ը, ի դեմս ՀՀ նախագահի, հանդես եկավ երկխոսության առաջարկով, ինչի վկայությունն էին քննարկումները՝ կլոր սեղանները։ –Այսօր 15 կետերից բաղկացած վերջնագրերով հանդես գալ և ասել՝ եկեք երկխոսելու, անընդունելի ենք համարում։ Ընդհանրապես վերջնագրերի լեզվով խոսելը մենք համարում ենք անընդունելի։ Մենք ինքներս չենք խոսում և թույլ չենք տա, որ որևէ մեկը, անկախ նրանից՝ դիմադիր է, թե ընդդիմադիր է, խոսի վերջնագրերով,–ասել է Հ. Սահակյանը։ «Պարոն Սահակյա՛ն, նշեցիք, որ վերջնագրերի լեզվով խոսելը անթույլատրելի եք համարում։ Սակայն ինքը՝ Սերժ Սարգսյանը, վերջնագրերով է խոսում, ինչի վառ ապացույցը նոր հուշագրի ստորագրումն էր։ Իսկ նրա հայտարարությունը, թե դա վերջնագիր չէ, այլ պահանջ, կարծում եմ՝ դրանք իրարից այնքան էլ չեն տարբերվում»։ «7օր»–ի այս դիտրակմանն ի պատասխան՝  Հ. Սահակյանն ասել է. –Նախագահ Սարգսյանը 20–ամյակի ժամանակ հստակ նշեց, որ մենք վերջնագրերով չենք խոսում, և պարզ է, որ տվյալ գործադիր իշխանության մաս կազմող, այս կամ այն ոլորտը այս կամ այն քաղաքական ուժի ենթարկվելուց բացի, պարտավոր է նաև որոշակի առումով ենթարկվել նախագահին։ Մենք, նորից ենք կրկնում, վերջնագրերի լեզվով չենք խոսել։ ՀԱԿ ներկայացրած պահանջները Հովհաննես Սահակյանի կարծիքով անիրատեսական են. –Ընտրված են կետեր, որոնք անիրատեսական են, և իրականացնելու առումով, եթե ցանկություն էլ կա իրականացնելու, ապա պետք է վերապահումներով իրականացնես,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը