ՀՀ փոխվարչապետն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրիին:
Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխաների հաշվառման գործընթացին: Փոխվարչապետը ներկայացնելով ընթացքի հետ կապված մանրամասներ` միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ որոշ լրատվամիջոցների կողմից աղավաղվում է գործընթացի էությունը եւ փորձ է արվում շահարկել: Նա պարզաբանեց, որ եթե երեխան ունի ծննդյան վկայական, դա չի նշանակում, որ արդեն իսկ հաշվառված է ռեգիստրում, քանի որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի գործող համակարգը ներդրվել է 2006թ-ին, եւ մինչեւ 2006թ-ը տվյալների բազան ամբողջական չէ: Գործընթացի բուն նպատակը ռեգիստրի ամբողջականացումն է: Բացի այդ, դեռ անցած տարի հենց UNICEF-ի եւ ՀՕՄ-ի կողմից էր բարձրաձայնվել ծննդյան վկայական չունեցող երեխաների առկայության մասին:
Լ. Մոշիրին ողջունեց գործընթացը` նկատելով, որ այն կարեւոր է նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի մոդելի ներդրմանը վերաբերող հարցեր: Լ. Մոշիրին ներկայացրեց իրենց մոտեցումները` ըստ որի առաջարկվում է ստեղծել միջգերատեսչական խորհուրդ, որը կհամակարգի ոլորտում գործող տեղական, տարածքային, հանրապետական մարմինների եւ ներգրավված այլ կառույցների աշխատանքը:
Փոխվարչապետը ողջունելի համարեց նման գաղափարը եւ պատարաստակամություն հայտնեց այն քննարկել:

Հասարակայնության հետ կապերի բաժին