Գիտնականնները պարզել են, թե կորոնավիրուսը որքան երկար է ապրում առարկաների վրա
Նոր հետազոտությունը ենթադրում Է, որ նոր կորոնավիրուսը, որն այժմ պաշտոնապես կոչվում Է COVID-19, նման Է իր ընտանիքի մյուս վիրուսներին, այն կարող Է առարկաների վրա ակտիվ մնալ մեկ շաբաթվա ընթացքում կամ նույնիսկ ավելի երկար: Արդյունքները հրապարակվել են Journal of Hospital Infection հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գերմանացի գիտնականներն իրենց հետազոտության մեջ ընդհանրացրել են ամբողջ մատչելի տեղեկատվությունն առարկաների վրա մարդկային եւ կենդանական կորոնավիրուսների կայունության մասին, ինչպես նաեւ հասարակական վայրերում եւ բժշկական հիմնարկություննեում քիմիական ախտահանման մեթոդներով դրանց ապաակտիվացման ռազմավարությունների մասին:
22 հետազոտությունների վերլուծությունը ցույց Է տվել, որ մարդու կորոնավիրուսները, ինչպիսիք են ոչ տիպական թոքաբորբի կորոնավիրուսը (SARS), շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիրուսը (MERS) կամ մարդու Էնդեմիկ կորոնավիրուսները (HCoV), այնպիսի առարկաների վրա, ինչպիսիք են մետաղը, ապակին կամ պլաստիկը սենյակային ջերմաստիճանում կարող են պահպանվել մինչեւ 9 օր. համեմատության համար նշենք, որ կարմրուկի վիրուսը կարող Է աղտոտված առարկաների վրա ապրել ընդամենը երկու ժամ:
Դրանք արդյունավետ ապաակտիվացված կարող են լինել մակերեւույթներն Էթանոլի, ջրածնի գերօքսիդի կամ նատրիումի հիպոքլորիտի լուծույթներով մշակման միջոցով:
Հետազոտողները մյուս կորոնավիրուսներին վերաբերող տեղեկատվությանն են դիմել, որովհետեւ ոչ կենդանի բաց մակերեւույթներին COVID-19-ի կայունության մասին առայժմ շատ քիչ բան Է հայտնի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: