Աշխարհ

13.02.2020 22:35


Զբոսաշրջիկները նշել են աշխարհի ամենառոմանտիկ քաղաքները

Զբոսաշրջիկները նշել են աշխարհի ամենառոմանտիկ քաղաքները

Առցանց ծառայության հարցմանը մասնակցած զբոսաշրջիկները նշել են լավագույն քաղաքը Բոլոր սիրահարների օրվա տոնակատարության համար: Այդ մասին հայտնել Է Aviasales-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերության մասնագետները հետազոտությունն անցկացրել են ինը հազար օգտատերերի շրջանում, պարզելով, թե նրանք պլանավորում են արդյոք փետրվարի 14-ին ճանապարհորդել, եւ որ երթուղիներն են նրանք համարում առավել հարմարը:

Պարզվել Է, որ հարցվածների 20 տոկոսն արդեն ավիատոմսեր Է գնել Սուրբ Վալենտինի օրը ներառող ժամկետով:

Մասնակիցները որոշել են նաեւ աշխարհի ամենառոմանտիկ քաղաքը: Ամենից շատ ձայներ՝ 36 տոկոս, հավաքել Է Վերոնան (Իտալիա): Երկրորդ տեղում Փարիզն Է, որն ստացել Է ձայների 21 տոկոսը, իսկ զբոսաշրջիկների 18 տոկոսը կցանկանար այդ օրն անցկացնել Հռոմում:

Վենետիկի օգտին քվեարկել Է հարցման մասնակիցների 14 տոկոսը, իսկ Սանկտ-Պետերբուրգի օգտին՝ 11 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը