Կորոնավիրուսով ախտահարումն ամենից հաճախ տեղի Է ունենում օդա-կաթիլային ճանապարհով. ՉԺՀ-ի իշխանություն
Կորոնավիրուսով ախտահարման առավել մեծ թվով դեպքերը տեղի են ունենում օդա-կաթիլային ճանապարհով: Փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վիրուսի առանձնացումը հիվանդների կղանքից չի նշանակում վարակի տարածման հիմնական ուղու փոփոխում: Այն առաջվա պես ամենից հաճախ տարածվում Է շնչուղների կամ անմիջական շփման միջոցով»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը: Նա այդպես Է մեկնաբանել Գուանչժոուի Բժշկական համալսարանի հրապարակումն այն մասին, թե հիվանդների կենսագործունեության արգասիքները կարող են իրենց մեջ կորոնավիրուս պարունակել, ինչը հանգեցնում Է այն բանին, որ բնակելի շենքերի եւ հիվանդանոցների կոյուղին եւ օդափոխությունը կարող են պոտենցիալ կերպով վտանգավոր լինել առողջ մարդկանց համար:
«Աղեստամոքսային տրակտի ճանապարհով, ինչպես նաեւ կղանքի-բերանի միջոցով հիվանդության տարածման դերն ու ազդեցությունը դեռ պետք Է հետազոտել եւ ուսումնասիրել»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: