Լրահոս

04.03.2011 14:56


Ադրբեջանը ԼՂ հակամարտության այլընտրանքային լուծումնե՞ր է փնտրում

Ադրբեջանի նախագահի վարչակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվության ապահովման բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը, մելնաբանելով մարտի 5–ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, հույս է հայտնել, թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ առաջընթաց կգրանցվի.

–Մենք հուսով ենք, որ Հայաստանը կհրաժարվի ոչ կառուցողական ու ոչ իրատեսական դիրքորոշումից և իր զորքերը դուրս կբերի Ադրբեջանի գրավված հողերից ։

Նա նաև ասել է.

–Ադրբեջանը շարունակում է բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի շուրջ, սակայն յուրաքանչյուր բանակցություն իր չափաբաժինն ունի, այդ պատճառով էլ Ադրբեջանի պարտք ու իրավունքն է հակամարտության լուծման այլընտրանքային ճանապարհներ գտնելը։ Ադրբեջանը չի կարող բավարարվել միջազգային կազմակերպությունների տարբեր հայտարարություններով՝ կապված ղարաբաղյան հակամարտության լուծման հետ։ Միջազգային այդ կազմակերպությունները քաղաքական կամք պետք է դրսևորեն, որպեսզի Հայաստանին ստիպեն իր զորքերը դուրս բերել ադրբեջանական գրավված տարածքներից։

Այս խորագրի վերջին նյութերը