Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հուշարձանը, որն անցյալ շաբաթ Է բացվել Նիսում, ենթարկվել Է վանդալների հարձակմանը: Այդ մասին հայտնել Է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Շիրակը վախճանվել Է 2019 թվականի սեպտեմբերի 26-ին 86 տարեկան հասակում:
Նա Ֆրանսիայի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 1995-ից մինչեւ 2007 թականը, 18 տարի եղել Է Փարիզի քաղաքագլուխը: Ռադիոկայանը նշում Է, որ իշխանությունները Ժակ Շիրակի 2,2 մետր բարձրությամբ արձանը բացել են փետրվարի 8-ին, հուշարձանի շրջակա ոչ մեծ հրապարակը կոչել են հանրապետության նախկին ղեկավարի անունով:
Nice Matin թերթի տվյալներով՝ հարձակումը տեղի Է ունեցել փետրվարի 12-ի առավոտյան: France Bleu-ն գրում Է, որ հուշարձանը զրկվել Է ձախ ձեռքի երկու մատներից՝ մատնեմատից եւ ճկույթից, վանդալները դրանք պոկել են: Տեսահսկման խցիկների միջոցով հաջողվել Է նույնականացնել հինգ կարգազանցներին, այժմ նրանցով զբաղվում Է ոստիկանությունը: Figaro-ն նշում Է, որ քաղաքային իշխանությունները խոստանում են հուշարձանը վերականգնել արդեն փետրվարի 13-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նիսում վանդալները պղծել են Ժակ Շիրակի հուշարձանը

Աղբյուրը՝ armenpress.am