Լրահոս

04.03.2011 14:52


Ոստիկանները ստիպել են խաբե՞լ

Ոստիկանները ստիպել են խաբե՞լ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, բացօթյա առևտրով զբաղվող մարդկանց համակարգող  խմբի անդամ Նարինե Վարդանյանը պատմել էր, որ փետրվարի 28–ին Երևանի քաղաքապետարանի մոտ հերթական անգամ բողոքի գործողություն իրականացնելիս ցուցարարները բախվել են կարմիրբերետավորների հետ, և վերջիններս ծեծել ու ոտքի տակ էին տվել մի կին ցուցարարի։

Երեկ էլ տուժած կինը՝ ազգությամբ եզդի 60–ամյա Խանում Ավդալյանը, հեռուստաընկերություններից մեկին պատմել է, թե իրեն ոչ ոք չի ծեծլ, այլ պարզապես ինքը սայթաքել է ու ընկել։

Այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ առևտրականների համակարգող խմբի անդամներ Հեղինե Պողոսյանն ու Նարինե Վարդանյանը պատմել են, թե այդ կինն է ընկել ոստիկանների հետ հրմշտոցի հետևանքով, ու մի  քանի հոգի էլ ընկել են նրա վրա՝ նրան վնասվածքներ պատճառելով, որի համար կնոջը տեղափոխել են հիվանդանոց։

–Մենք  երեկոյան գնացինք նրանց տուն՝ հիվանդին այցելության։ Այնտեղ իմացանք, որ դեպքից մի քանի ժամ հետո ոստիկանության կենտրոնի բաժանմունքից գնացել են նրանց տուն, նրան համոզել թե ահաբեկել են, հիշեցրել են, որ տղան նախկինում դատվածություն ունի և ստիպել  են, որ խաբի ու ասի, թե ինքն առանց միջամտության է ընկել,–նշել է Նարինե Վարդանյանը։

Հեղինե Պողոսյանն էլ հավելել է, թե  եթե այդ կինը ինքնուրույն էր սայթաքել ու ընկել, և եթե ոստիկանների հետ բախում չէր եղել, ապա ինչո՞ւ  այնտեղ եղած ոստիկաններից և ոչ մեկը  նրան հիվանդանոց չի տարել, այլ «Ժառանագության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է օգնել։

–Սպառնալիքի կամ վախի մթնոլորտի տակ ստիպել են եզդի կնոջը սուտ խոսել,–ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը