Լրահոս

04.03.2011 14:17


«Ժառանգությունն» առնվազն դատական ատյաններ կդիմի

«Ժառանգությունն» առնվազն դատական ատյաններ կդիմի

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը անդրադարձել է երեկ կառավարության շենքի մոտ ոստիկանների և ցուցարարների՝ այդ թվում նաև  «Ժառանգություն» խմաբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի և իր միջև տեղի ունեցած բախմանը։

Նա նախ շնորհակալություն է հայտնում էլեկտրոնային լրատվամիջոցներին՝ եղած դեպքերն արագ և ճիշտ ներկայացնելու համար, ՀՅԴ գործընկերներին և ՀԱԿ–ին՝ արագ արձագանքելու համար, իսկ հեռուստաընկերություններին քննադատել է, որ ներկայացրել են այնպիսի կադրեր ու այնպիսի մեկնաբանություններ, որոնք խեղաթյուրել են փաստերը։

–Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև ոստիկանության կողմից նկարահանող անձանց, որտեղ հստակ երևում է, որ ես ասում եմ, որ դուք օրենք եք խախտում և իրավունք չունեք այդպես վարվել պատգամավորի, քաղաքացու հետ: Երեկվա ակցիան բացառապես խաղաղ է եղել: Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա իմ կողմից չի եղել որևէ դրվագ, որով ես օրենք եմ խախտել: Ես ցավում եմ մեր ոստիկանների համար, քանի որ կառավարության, իշխանության քայլերը ժողովրդի զայրույթն են առաջացնում, նրանք հետ են քաշվում և դեմ են տալիս ոստիկաններին,–ընդգծել է  Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն էլ նշել է, թե ոստիկանները պետք է իմանան, որ այլևս սովետական կարգեր չեն, և իրենք այլ խնդիրներ են ստանձնել օրենքով:

Երեկվա Մելքոնյան Ռուբենի հարցազրույցն ուղղակի լավագույն օրինակ է, թե ինչպիսին չպետք է լինի ոստիկանը: Օրենքի չիմացությամբ նա ո՞նց է իշխանությանը պաշտպանելու: Ես հասկանում եմ, որ նրան որպես ուսումնական ձեռնարկ են ուղարկել, որ այսպիսին չպետք է լինի ոստիկան: Ես ուզում եմ ասել, որ մեր հաղթանակներն առջևում են,–ընդգծել  է նա:

Արմեն Մարտիրոսյանն էլ հավելել է, թե բարոյականությունից ինչքան պետք է զուրկ լինեն, որ տիկին Բախշյանին ասեն՝ Դուք ինձ հայհոյել եք:

–«Ժառանգությունը» առնվազն դատական համակարգ պիտի դիմի, եթե մինչ դատական շրջանականերում չլուծվի այս հարցը։ Առնավազն մեկ ոստիական՝ Ավետիսյանը, պետք է հրաժարական տա։ Ես ուզում եմ օֆիցիալ ասել, որ փոխգնդապետ Ավետիսյանը թող ինձ բացատրի, թե ես ինչ օրենք եմ խախտել,–ընդգծել է նա։

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանն էլ նշել է, թե խնդիրն այստեղ  ոչ թե ոստիկաններն են, այլ այն մարդիկ, որոնք հրաման են տվել ոստիկաններին։

Ինչպես նաև մեղավոր են այն մարդիկ, ովքեր որոշում են կայացրել արգելել բացօթյա առևտուրը՝ մարդկանց զրկել մի կտոր հաց վասատակելու իրավունքից,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը