Աշխարհ

13.02.2020 21:35


Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ կուսակցության ընդդիմադիր գործիչներ

Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ կուսակցության ընդդիմադիր գործիչներ

Թուրքիայի իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) 6 անդամի: Նրանց մեջ է կուսակցության Բիթլիսի նահանգային կառույցի ղեկավար Ռումեթ Դուրսունը:

Այս մասին հայտարարություն է տարածել Բիթլիսի նահանգապետարանը:

Ըստ հայտարարության` Բիթլիսի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բերման ենթարկվածները մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ լինելու և «ահաբեկչական խմբավորման» օգտին քարոզչություն անելու մեջ:

Նշվում է, որ կասկածյալների տներում իրականացված հետախուզության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են զենքեր և թվային սարքավորումներ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը