ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է ցուցահանդես նվիրված կանանց միջազգային օրվան
Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես (8 մարտի 2011թ.): Դրա հիմքում ընկած է այս տարվա հիշատակման թեման, այն է` «Կրթության, գործնական ուսուցման, գիտության և տեխնոլոգիայի հավասար հասանելիություն. պատշաճ աշխատանք կանանց համար»:
Ցուցադրվել են հայ տաղանդավոր նկարիչներ Ֆլորա Բաղդասարյանի և Վլադիմիր Գրիգորյանի գունեղ կտավները: ՄԱԿ-ի գրասենյակում ցուցադրված նրանց արվեստի գործերը գրավել են տարբեր նախասիրությունների տեր մարդկանց` երիտասարդների, նկարիչների, միջազգային հանրության, քաղաքացիական հասարակության խմբերի, լրատվամիջոցների, ինչպես նաև լայն հասարակության ուշադրությունը:
Ցուցահանդեսի կազմակերպման նպատակն էր ողջունել պետության ջանքերը և բարձրացնել հանրային իրազեկվածությունը գենդերային հավասարության ու կանանց հզորացման մասին ընդհանրապես և Հայաստանում, մասնավորապես: Միավորված ազգերի կազմակերպության համաշխարհային առաքելության առանցքային սկզբունքը բոլորի համար հավասար իրավունքների և արժանապատվության ձեռքբերումն է:
ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան ասաց. «Հայկական արվեստի գործերի միջոցով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ցանկանում է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը սևեռել գենդերային հավասարության խթանման հարցին և գնահատել կանանց ունեցած ավանդը Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում»:
Նկարչուհի Ֆլորա Բաղդասարյանը հավելեց. «Հայ կանայք գնահատում են գենդերային հավասարության խթանմանն ուղղված ՄԱԿ-ի կարևոր դերը»:
Ցուցահանդեսը բաց կլինի հանրության համար երեք շաբաթ` մինչև 2011թ. ապրիլի 28–ը, երկուշաբթիից ուրբաթ 12:00 -15:00: