Աշխարհ

13.02.2020 17:21


Մկների մարտը Լոնդոնի մետրոյում ստացել է հանրության գլխավոր մրցանակը

Մկների մարտը Լոնդոնի մետրոյում ստացել է հանրության գլխավոր մրցանակը

Բոլոր նրանք, ովքեր կանոնավոր կերպով օգտվում են Լոնդոնի գետնուղուց, ծանոթ են դրան: Փոքրիկ սեւ մկները շարունակ վխտում են կառամատույցին եւ ուղիների վրա, հատկապես ուշ ժամերին, երբ ուղեւորահոսքն ավարտվում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Լուսանկարիչ Սեմ Ռոուլին այնպես Է հմայվել այդ արարածներով, որ գրեթե մեկ շաբաթ անցկացրել Է գետնի տակ՝ փորձելով լավ լուսանկար անել:

Եվ ահա մի օր գիշերը նրա բախտը բերել Է. նա պատկերել Է երկու մկների կռիվն ուղեւորի գցած մի կտոր կերի համար:

Համառությունը Սեմին բերել Է «Կենդանի բնության տարվա լուսանկարիչ - LUMIX People՚s Choice» մրցանակը: Այդ պարգեւը ժողովրդական Է. այն շնորհվում Է ոչ թե փորձագետների կողմից, այլ ընդհանուր քվեարկության արդյունքներով:

Այդ ամենամյա մրցույթի երկրպագուներին խնդրել են քվեարկել լավագույն լուսանկարների համար, որոնք հոկտեմբերին չեն ստացել ժյուրիի հիմնական մրցանակները:

Մկները վստահորեն զբաղեցրել են առաջին տեղը: Բացի այդ լուսանկարից, քվեարկության մասնակիցները նշել են նաեւ այլ լուսանկարներ:

Այս խորագրի վերջին նյութերը