Քաղաքական

13.02.2020 12:51

ՀՔԾ-ին չենք վստահում. այդ մարմինը չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել. Խուդոյան

ՀՔԾ-ին չենք վստահում. այդ մարմինը չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել. Խուդոյան

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի և գործով մյուս մեղադրյալի միջև առերես հարցաքննություն տեղի չի ունեցել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Մեր օրենսդրությունը նախատեսում է, որ առերես հարցաքննություն կարող է տեղի ունենալ երկու անձանց մասնակցությամբ, ովքեր իրար հակասող ցուցմունքներ են տվել։ Քանի որ Թավադյանը ցուցմունք չի տվել, հետևաբար՝ առերես հարցաքննություն տեղի չէր կարող ունենալ։ Դա փորձում են անցկացնել իր իրավունքների ապահովման տեսանկյունից՝ ասելով, որ նա իրավունք ունի իր դեմ ցուցմունք տված անձին հարցեր տալ, որպես իրավունք, ոչ թե՝ որպես պարտականություն»,-նշեց Խուդոյանը՝ շեշտելով, որ հարցադրում չի եղել ՝ նա այդ իրավունքից ցանկանում է օգտվել, թե ոչ։

Նրա խոսքով՝ դա պարտադրանքի հերթական միջոցն է, երբ անձին որոշում են պարտադրել առերես հարցաքննությանը ներկա լինել՝ առանց պայմանավորվածության։

«Բոլոր այդ դեպքերում՝ այս գործով, թե այլ գործով, այդ գործողությունները թույլ չենք տա, որ շարունակվի»,-ասաց պաշտպանը։

Պաշտպանի խոսքով՝ բոլոր այն գործողություններին, որոնք պարտադիր են, Թավադյանը մասնակցում է, իսկ որ գործողություններին իրավունք ունի չմասնակցել, հրաժարվում է։

«ՀՔԾ-ին չենք վստահում։ Այդ մարմինը չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել»,-նշեց Խուդոյանը։

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։

Նախաքննական մարմինը ոստիկանության կողմից ներկայացված արարքը որակել է սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից եւ մեղադրանք առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից՝ ավելի վաղ ձերբակալված Վ.Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, եւ նրան ազատել արգելանքից։ Փոխարենը նույն օրը ձերբակալվել է հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ապա նաեւ կալանավորվել՝ նույն մեղադրանքով։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։