Լրահոս

04.03.2011 14:06


Հայաստանը կոշտ ու կտրուկ պետք է ասի՝ առանց Ղարաբաղի մենք ձեզ հետ խոսելու բան չունենք

Հայաստանը կոշտ ու կտրուկ պետք է ասի՝ առանց Ղարաբաղի մենք ձեզ հետ խոսելու բան չունենք

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը չի կարծում, որ մարտի 5–ին Սոչիում կայանալիք Սարգսյան–Մեդվեդև–Ալիև հանդիպումից հետո շատ լուրջ փոփոխություններ լինեն։

–Փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ Հայաստանի կողմը կոշտ ու կտրուկ ասի՝ այլևս առանց Ղարաբաղի մենք ձեզ հետ խոսելու բան չունենք։ Այ, այդ ժամանակ կարող են սկսել կտրուկ փոփոխություններ։ Այլապես բոլոր հանդիպումները հերթական են, բոլոր հանդիպումներում խոսվում է հարցերի մի շրջանակի մասին, որոնց մեջ լուծման եզրեր դեռ չեն երևում։ Ես հիմա շուտափույթ լուծման հնարավորություններ չեմ տեսնում, բայց այն, որ Ղարաբաղի ներգրավված չլինելու հանգամանքը ավելի ու ավելի խոչընդոտող է սկսում դառնալ, ակնհայտ է,–ասել է Վ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը