«Երեխաս սոված է, օգնե՛ք ինձ». քաղաքացու բղավոցն Էրդողանի ելույթի ժամանակ (տեսանյութ)
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ընթացքում, ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է sozcu.com.tr կայքը:
Նիստի ժամանակ, օգտվելով Էրդողանի ելույթի ժամանակ առաջացած կարճատև լռությունից, դահլիճում գտնվող քաղաքացիներից մեկը բղավել է. «Պարո՛ն նախագահ, ես զրկվել եմ աշխատանքից հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքով: Ընտանիքս, երեխաս սոված են: Օգնե՛ք ինձ: Ճանաչե՛ք դատարանի որոշումը»:
Էրդողանը չի արձագանքել քաղաքացու խնդրանքին: Դահլիճում գտնվողներն արագ լռեցրել են քաղաքացուն, իսկ Էրդողանը շարունակել է Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման մասին իր մեղադրական խոսքը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
«Երեխաս սոված է, օգնե՛ք ինձ». քաղաքացու բղավոցն Էրդողանի ելույթի ժամանակ (տեսանյութ)
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ընթացքում, ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է sozcu.com.tr կայքը:
Նիստի ժամանակ, օգտվելով Էրդողանի ելույթի ժամանակ առաջացած կարճատև լռությունից, դահլիճում գտնվող քաղաքացիներից մեկը բղավել է. «Պարո՛ն նախագահ, ես զրկվել եմ աշխատանքից հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքով: Ընտանիքս, երեխաս սոված են: Օգնե՛ք ինձ: Ճանաչե՛ք դատարանի որոշումը»:
Էրդողանը չի արձագանքել քաղաքացու խնդրանքին: Դահլիճում գտնվողներն արագ լռեցրել են քաղաքացուն, իսկ Էրդողանը շարունակել է Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման մասին իր մեղադրական խոսքը:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
Աղբյուրը՝ Tert.am