Աշխարհ

13.02.2020 11:40


Թուրք ըմբիշը լուսանկարվելիս չի կանգնել Արթուր Ալեքսանյանի կողքին

Թուրք ըմբիշը լուսանկարվելիս չի կանգնել Արթուր Ալեքսանյանի կողքին

Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը ֆանտաստիկ ստացվեց Հայաստանի համար։

97 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Արթուր Ալեքսանյանը։ «Ճերմակ արջի» համար սա հինգերորդ չեմպիոնությունն էր Եվրոպայում։ Ձեզ ենք ներկայացնում պարգևատրման արարողությունը։

Հիշեցնենք, որ մրցաշարում Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Կադրերում երևում է, որ մեդալների հանձնման արարողությունից և հայկական հիմնից հետո՝ ընդհանուր լուսանկար անելու ժամանակ, Ալեքսանյանի մրցակից, ազգությամբ թուրք ըմբիշ Ջենք Իլդեմը, ով բրոնզե մեդալակիր է դարձել, չի կանգնում Ալեքսանյանի կողքին: Նա նկարվելուց անմիջապես առաջ տեղերով փոխվում է բրոնզե մեդալակիր Ալեքսանդր Գոլովինի հետ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը