Լրահոս

04.03.2011 14:00


Հովհաննես Մարգարյան. «Եթե դա ուլտիմատում է, ապա դա մեզ անընդունելի է»

Հովհաննես Մարգարյան. «Եթե դա ուլտիմատում է, ապա դա մեզ անընդունելի է»

Մարտի 1–ի հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսը 15 կետ էր առաջարդել։ Այս կապակցությամբ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է.

–Ես կուզենայի տարանջատեինք։ Եթե դա ուլտիմատում է, պահանջ, վերջնագիր, ապա, բնականաբար, դա մեզ համար անընդունելի է։ Իսկ եթե դրանք զուտ առաջարկներ են, բնականաբար, սա ողջունելի է։ Ողջախոհ ցանկացած առաջարկություն պետք է քննարկման առարկա դառնա։

Թեև, Հ. Մարգարյանի պատկերացմամբ՝ ՀԱԿ–ի այս կետերը պահանջ են։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի համար էլ կոալիցիայի պատասխանն անտրամաբանական է։

–Ուրեմն եթե նույնը ասվի որպես ոչ թե պահանջ, այլ որպես առաջարկ, նրանք կքննարկե՞ն։ Օրինակ, նրանք կքննարկեն վարչապետի հրաժարականի հարցը, հա՞։ Այդ ամեն ինչը պատրաստ են քննարկել, բայց՝ եթե վերևում գրված լինի ոչ թե պահանջ, այլ առաջարկ,–նշել է Վ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը