Լ. Գալստյան. «Այդ ոստիկաններն 1990թ.–ից նույն վարքագիծն ունեն...»
Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպին անդրադառնալով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Հայելի» ակումբում ասել է՝ «Ժառանգությունը» ճիշտ կվարվի, եթե դիմի դատարան։
–Դատապարտում ենք ցանկացած բռնություն և նման դրսևորում։ Ուղղակի եթե կարճ ասելու լինեմ, «Ժառանգությունը» հասավ իր ուզածին, և Ստյոպա Սաֆարյանը փաստի առթիվ մտավ Կապինոսի մոտ,– ասել է Հովհաննես Սահակյանը։
Նրա կարծիքով՝ պատգամավորներն այնտեղ էին իրավիճակը մեղմելու, հարթելու համար և հասարակության այդ շերտին աջակցություն հայտնելու համար, սակայն ստացվել է հակառակը՝ հասարակության այդ հատվածն էր պաշտպանում պատգամավորներին։
ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշել է, որ ՀՅԴ–ն դեռ երեկ հանդես է եկել հայտարարությամբ և դատապարտել է տեղի ունեցածն ու ընդգծել, որ ՀՀԿ պատգամավորի տեսակետները չի բաժանում.
–Երեկ տեղի ունեցածը մեր իրականության մեջ տեղի ունեցող ցինիկության և անպատժելիության հստակ պատկերներից մեկն է։ Ես անգամ չզարմացա տեղի ունեցածի առիթով, որովհետև նույն ձեռագիրն է շարունակվում, որն ավանդույթներ ունի,–նշել է Լ. Գալստյանը։
Նա ընդգծել է, որ բացի այն, որ այնտեղ ՀՀ քաղաքացիներ էին, որոնք օգտվում էին ցույց անցկացնելու իրենց սահմանադրական իրավունքից, այնտեղ էին նաև ԱԺ պատգամավորներ, և ցավալի է նաև, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե ինչ–որ մի փողոցում, այլ ՀՀ կառավարության շենքի առջև, որը պարտավորված է պաշտպանելու այդ քաղաքացիների շահերը։
–«Ժառանգության» ներկայությունն այնտեղ պատահական չէր։ Պատգամավորներ են, ժողովրդի ընտրյալներ, որ պետք է լինեն ժողովրդի ներկայացուցիչների կողքին՝ փորձելու հասկանալ նրանց շահերն ու խնդիրները։ Այն պատկերները, որ երեկ և այսօր մամուլում տեսանք, ուղղակի վիրավորական են ցանկացած հայ քաղաքացու, իշխանության համար և ցանկացած իշխանության որակի արտահայտությունն են,–ասել է Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքերով՝ իրավական համակարգն այսօր ծառայում է ոչ թե օրենքով իրենց վրա դրված պարտականություններին, այլ տվյալ օրվա իշխանությանը։
–Այդ ոստիկանները 1990թ.–ից նույն վարքագիծն ունեն, որովհետև նրանք իշխանության ոստիկաններն են։ Գնահատականը մեկն է՝ դատապարտում ենք և իսկապես պահանջում ենք, բացի քաղաքականից, նաև իրավական գնահատական,–ընդգծել է Լ. Գալստյանը։

7or.am