Լրահոս

04.03.2011 13:33


Վահան Հովհաննիսյան. «Դու ո՞վ ես ախր»

Վահան Հովհաննիսյան. «Դու ո՞վ ես ախր»

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անդրադարձել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների, բացօթյա առևտրով զբաղվողների և ոստիկանների միջև երեկ տեղի ունեցած միջադեպին։

–Ես տեղյակ եմ, որ ոստիկանության առաջնորդներից հեռուստաելույթներ են ոմանք ունեցել։ Ինքս չեմ տեսել, բայց որքան հասկանում եմ, արդեն ոստիկանությունը սկսում է հասարակությանը դասեր տալ՝ ի՞նչ կարելի է ասել կառավարությանը, ի՞նչ կարելի է պահանջել, իսկ ի՞նչ չի կարելի պահանջել։ Քաղաքական գնահատականներ են սկսում ոստիկանները տալ ընթացող գործընթացներին։ Սա հավանաբար Սահմանադրության և օրենսդրության հետ ծանոթ չլինելու հետևանքն է, որովհետև ոստիկանության խնդիրը մեզ դասեր տալը չէ, այլ կարգուկանոն հաստատելը,–ասել է Վ. Հովհաննիսյանը։

Նա նաև նշել է, որ հավանաբար ոստիկանների շրջանում կան մարդիկ, ովքեր հասարակության մեջ իրենց դերը լուրջ քաղաքական են համարում և կարծում են, թե իրենք իրավունք ունեն գնահատականներ և որակումներ տալ այս կամ այն քաղաքական ուժին, նրա վարքին.

–Օրինակ, մեզ էլ խորհուրդներ են տալիս, որ մենք շտապեցինք մեր հայտարարությունն անելով։ Հարց է՝ դու ո՞վ ես ախր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը