Լրահոս

04.03.2011 13:31


Արմեն Մարտիրոսյանը կարիք չունի՞ մեկնաբանելու Լևոն Զուրաբյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին չտեսնելու փաստը

Արմեն Մարտիրոսյանը կարիք չունի՞ մեկնաբանելու Լևոն Զուրաբյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին չտեսնելու փաստը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկանաբանի այն վերլուծությունները, ըստ որոնց «Ժառանգությունը» կորցրել է իր ընտրազանգվածը, և ընտրազանգված հավաքելու նպատակով է մասնակցում տարբեր տեսակի բողոքի գործողությունների ու  աղմուկ–աղաղակ առաջացնող գործընթացներ հրահրում՝ ասել է.

Եթե քաղտեխնոլոգի մակարդակն այն է, որ ինքը գտնում է, որ որևէ քաղաքական ուժ կարող է գնալ այլ քաղաքական ուժի հրավիրած միտինգին՝ էլեկտորատ հավաքելու համար, ես ուղղակի այլ ասելիք չունեմ։

Նա նշել է, որ «Ժառանգություն»–ն իր ընտրազանգվածը տեսնում է իր շահառուների մեջ։

–Այն քաղաքացիների մեջ, որոնց իրավունքներն ինքը պաշտպանում է՝ կլինի սոցիալական, տնտեսական, թե քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունք։ Դրան գումարած՝ «Ժառանգության» էլեկտորատն այն քաղաքացիներն են, որոնք իրենց արժեքային համակարգով և գործունեության ձևով իրենց համապատասխան քաղաքական ուժ տեսնում են «Ժառանգությանը», և նմանատիպ վերլուծություն չի կարող լինել։ Ես հասկանում եմ, որ իշխանական պատվեր կա, ինչ–որ բաներ են ներկայացնում, բայց...,–նշել է Արմեն Մարտիրոսյանը։

Նա նաև հրաժարվել է մեկնաբանել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի՝ Րաֆֆի Հովհանիսյանին ՀԱԿ հանրահավաքին չտեսնելու փաստը։

–Չեմ մեկնաբանում։ Ես կարիք չունեմ Լևոն Զուրաբայնի ասածները մեկնաբանելու,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը