Աշխարհ

12.02.2020 19:28


Վրաստանում նորածնի վաճառքի փաստով 7 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ երեխայի մայրը

Վրաստանում նորածնի վաճառքի փաստով 7 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ երեխայի մայրը

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները անչափահասների թրաֆիքինգի փաստով 7 անձ են ձերբակալել:

«Ձերբակալվածների թվում են նաև երեխայի մայրը և երկու բժիշկ: Ձերբակալվածներից մեկը վերջին տարիներին դատապարտված է եղել նույն հանցագործության համար:

Քննությամբ պարզվել է, որ ձերբակալվածները, անձնական նյութական օգուտ ձեռք բերելու նպատակով, մտադիր են եղել վաճառել նորածնին և բաժանել ստացված հասույթը:

Հանցագործները, այդ հանցանքը կատարելու մտադրությամբ, գտել են երեխային գնել ցանկացող անձին, որը երեխայի համար պատրաստ էր վճարել 13 հազար դոլար:

Հանցագործությունը կոծկելու համար, նախնական համաձայնությամբ, երեխայի մայրը, հղիության ընթացքում և ծննդաբերության ժամանակ հիվանդանոցում գրանցվել է մեկ այլ անձի ազգանվան տակ», — ասվում է Քննչական ծառայության հրապարակած տեղեկության մեջ:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի երրորդ մասով, որը նախատեսում է 14-ից 17 տարվա ազատազրկում:

Այս խորագրի վերջին նյութերը