Լրահոս

04.03.2011 13:22


Գողություն՝ գողացված բանալիով

Մարտի 3-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության «Երևան» կայարանի գծային բաժնի ծառայողները կայարանի գյուղմթերքների շուկայից, գողություն կատարելու կասկածանքով,   բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 37-ամյա Ռոմանոս Հ.-ին: Նա խոստովանել է, որ ս/թ փետրվարի սկզբներին, շուկային կից կրպակի փականի միջուկը փոխելիս, գողացել է նոր միջուկի բանալիներից մեկը, որի միջոցով էլ ս/թ մարտի 2-ին և 3-ին, ժամը 06.00-ի սահմաններում, կրպակից գողություն է կատարել` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը