Աշխարհ

12.02.2020 14:45


Հայ իրավապաշտպանը Թուրքիայում բերման է ենթարկվել ոստիկանության բաժին

Հայ իրավապաշտպանը Թուրքիայում բերման է ենթարկվել ոստիկանության բաժին

Թուրքիայում իշխանությունների քննադատությամբ հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter միկրոբլոգում հայտնել է, որ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել:

Ավազյանը գրել է, որ թուրք ոստիկանները նաև ներխուժել են իր եղբոր բնակարան և այնտեղ իրեն փնտրել:

Ավազյանը նաև նշել է, որ վերջին երկու օրը ճնշման խնդիր ունի, ճնշումը բարձրացել է, և եթե իր առողջականի հետ կապված խնդիրներ ծագեն (օրինակ` մահ, քթից արյունահոսություն), ապա դրանց պատասխանատուն կլինի Թուրքիայի գործող կառավարությունը:

Իրավապաշտպանն այնուհետև գրել է, թե ինչ պատճառ կարող է լինել իր բերման ենթարկվելու համար:

«Մայրս Ադանայից է, հայրս` Մալաթիայից: Քանի որ ես բարձրաձայնել եմ սրա մասին, իմ նկատմամբ հետաքննություն են սկսել»:

Հիշեցնենք, որ սա Ավազյանի բերման ենթարկման առաջին դեպքը չի: 2019-ի հոկտեմբերին Ավազյանը կալանավորվել էր իր տանը կատարված խուզարկությունից հետո։ Նրան կանչել էին հարցաքննության, որպեսզի ցուցմունք տար «ահաբեկիչների» հետ իր ենթադրյալ կապի մասին։

Ավազյանը հայտնել էր, որ իրեն զանգահարել են ոստիկանությունից, և ինքը իր թվիթների հետ կապված բացատրություններ կտա։

Իրավապաշտպանը 2019թ. հոկտեմբերին Twitter-ում գրառում էր կատարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասին։ Նա տեղադրել էր արտգործնախարարի ընտանիքի 1998թ․ լուսանկարը և գրել․ «Նրանք Անթալիայի հարավային շրջանում հայտնի են եղել որպես «քրդական գողեր»»։

Նշենք, որ Արլեթ Նաթալի Ավազյանին Twitter-ում հետևում է 135.000 օգտատեր: Նրա կատարած գրառումների թիվն անցնում է 193.000-ը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը