–Կարծում եմ՝ հնարավորինս օրինական դաշտ կբերվի փողոցային առևտուրը, բայց այնպես չէ, որ որտեղ ուզենան, որ տան բակում ուզենան կամ որ շենքի մոտ ուզենան, պիտի առևտուր կազմակերպեն,–այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Բացօթյա առևտրականների խնդրի լուծումը նա տեսնում է հետևյալ կերպ՝ քաղաքապետարանը պետք է ապահովի սանիտարական իրավիճակըև փորձի առանձին մարդաշատ վայրերում, շենքերի տարածքներում վերավաճառողների համար իրենց հանապազօրյա հացը վաստակելու հնարավորություններ ստեղծել։
ՀՀ ԱԺ տարածքային և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ–ական Հովհաննես Մարգարյանն էլ տեղեկացրել է, որ մոտ ապագայում նախատեսում են խորհրդարանական լսումներ կազմակերպել ու քննարկման առարկաներից մեկն էլ դարձնել բացօթյա առևտուրը։ Լսումների որոշակի ժամկետն ամենայն հավանակնությամբ կհրապարակվի հաջորդ շաբաթ։
Խորհրդարանական լսումներ բացօթյա առևտրով զբաղվողների խնդրով
–Կարծում եմ՝ հնարավորինս օրինական դաշտ կբերվի փողոցային առևտուրը, բայց այնպես չէ, որ որտեղ ուզենան, որ տան բակում ուզենան կամ որ շենքի մոտ ուզենան, պիտի առևտուր կազմակերպեն,–այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Բացօթյա առևտրականների խնդրի լուծումը նա տեսնում է հետևյալ կերպ՝ քաղաքապետարանը պետք է ապահովի սանիտարական իրավիճակը և փորձի առանձին մարդաշատ վայրերում, շենքերի տարածքներում վերավաճառողների համար իրենց հանապազօրյա հացը վաստակելու հնարավորություններ ստեղծել։

7or.am