Աշխարհ

12.02.2020 13:50


Մոսկվայի սրճարանում թոշակառու կինը նվագել է «Արեգակին պետք է հեռվից նայել» երգը (տեսանյութ)

Մոսկվայի սրճարանում թոշակառու կինը նվագել է «Արեգակին պետք է հեռվից նայել» երգը (տեսանյութ)

Տաղանդավոր տատիկի արարքը գրավել է օգտատերերի սրտերը։ Իսկ սոցցանցերի հայկական հատվածում ուղղակի սիրահարվել են նրան։

Սոցցանցերում մի տեսանյութ է հայտնվել, որում թոշակառու կինը մոսկովյան սրճարանում նվագում է բանաստեղծ Արամայիս Սահակյանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի գեղեցիկ ստեղծագործությունը` «Արեգակին պետք է հեռվից նայել» երգը։

Անձրևոտ եղանակը տխրություն չի բերել թոշակառու կնոջը։ Անձրևից փրկվելու համար նա մտել է Starbucks մոսկովյան սրճարանը և այնտեղ սրճող երիտասարդներին զարմացրել իր տաղանդավոր ու անկաշկանդ նվագով:

Տատիկի կատարումը բազմաթիվ ուրախ մեկնաբանությունների առիթ է տվել։ «Խորհրդային մտավորականությունը», «Տարիքը չի հաղթել տաղանդին ու պրոֆեսիոնալիզմին», «Ինչ կախարդական ձեռքեր»,- գրում են նրանք։

Սոցցանցերի հայկական տիրույթում ևս հավանել են կնոջ կատարումը և ճանաչել հայ իրականության մեջ սիրված ստեղծագործությունը։

Հայտնի չէ` տաղանդավոր կինն ազգությամբ հայ է, թե ոչ, բայց հայ հեղինակների գործը նա մեծ վարպետությամբ ու սիրով է մատուցում։

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը