Քաղաքական

12.02.2020 13:41

Վահե Գրիգորյանի առաքելությունն աշխատանքի չգնալն ու բարիքներից օգտվելն է. Դավիթ Հարությունյան

Վահե Գրիգորյանի առաքելությունն աշխատանքի չգնալն ու բարիքներից օգտվելն է. Դավիթ Հարությունյան

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի առաքելությունն աշխատանքի չգանալը, բայց միաժամանակ բարիքներից օգտվելն է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատությանն նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է իրենց առաքելությունն ու պետության առջև պարտքը գիտակցող ՍԴ մյուս դատավորներին, բանախոսը նկատեց՝ վերջիններս ոչ թե պայքարում են, այլ ընդամենը կատարում են իրենց առաքելությունը։

«Գրեթե բոլորին ճանաչում եմ՝ անձամբ։ Չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկը կընկրկի»,-նշեց նախկին նախարարը։

ՍԴ դատավորների՝ Եվրոպական դատարան դիմելու և հաղթելու հնարավորությունները մեծ են։ Պետությունը կպարտվի, որովհետև գնում է հակասահմանադրական ճանապարհով, այսօր «Լույս» հիմնադրամի 2019 թվականի գլխավոր արդյունքները ներկայացնելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Իհարկե, շատ կանխատեսելի է, թե ինչպիսին կլինի Եվրոպական դատարանի դիրքորոշումը, բայց դա ամենակարևորը չէ։ Պետությունը պարտվելու է ոչ թե Եվրոպական դատարանում, այլ պարտվում է իր ապագան։ Մենք, անշուշտ, լուրջ խնդիրներ կունենանք։ Սա մեր դիրքերը թուլացնելու է արտաքին քաղաքականության առումով և Հայաստանին դնելու է ավելի թույլ վիճակում»,-ասաց նա։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։