Հարցազրույց

12.02.2020 13:09


Մարտի 1-ին եղել է մեծ սադրանք․ փաստաբանը ձեռքի տակ եղած տեսանյութերով դիմել է դատախազություն

Մարտի 1-ին եղել է մեծ սադրանք․ փաստաբանը ձեռքի տակ եղած տեսանյութերով դիմել է դատախազություն

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հաղորդում է տվել հանցագործության մասին դատախազությանը՝ կապված մարտի 1-ի գործի հետ։ Խոսքը վերաբերում է Վիկիլիքսյան հրապարակումներին, որոնք էլ ԱՄՆ դեսպանատան և պետդեպի նամակագրությունն են գաղտնազերծում։

Փաստաբանը նշում է, որ մարտի 1-ը եղել է սադրանքի արդյունք։ ԱՄՆ պետդեպին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված զեկույցում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը ներկայացնում է մարտի մեկին Ազատության հրապարակում ցուցարարներին ոստիկանության կողմից ցրելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները։

Նա նշում է, որ բարկացած զանգվածը քարեր և շշեր է նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների, զինվել է ինքնաշեն զենքերով, սուր քարերով և սալաքարերով, Մոլոտովի կոկտեյլներով, երկար փայտերով ու խողովակներով, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել։ Այնինչ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը նշում է, թե եղել են խաղաղ ցուցարարներ, որոնք ոչնչով զինված չեն եղել։ Այս պարագայում ինչո՞ւ է ՀՔԾ-ն սուտ տեղեկություններ հայտնում։ Մեկ այլ նամակագրության մեջ էլ նշվում է, որ այն պահին, երբ որևէ բախում և ողբերգական զարգացում դեռ չէր եղել, և իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ընթանում էին բանակցություններ, ԱԺ պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը կապվել են դեսպանատան ներկայացուցչի հետ՝ հայտնելով, որ արդեն 3 մարդ է զոհվել՝ մի մանկահասակ մի տղա և երկու տարեց մարդ։ Նրանք նաև նշել են, որ ոստիկանը ծեծել է տարեց մարդուն և սպանել նրան։ Սրանով սերմանվել է թշնամանք և նաև ամբոխը բորբոքվել է։

Մարտի 1-ի զոհերի հարազատները դատի են տվել Մարգարիտա Խաչատրյանին և «Ինձ բացակա չդնեք ՀԿ» նախագահ Սաթենիկ Խլղաթյանին։ Նրանք պահանջում են հրապարակային ներողություն խնդրել մարտի 1-ի գործողությունների մի մասը որպես թալան որակելու համար։ Փաստաբանը փաստեր է բերում, որ մարտի 1-ին եղել է թալան։

Թեմաների շրջանակներում Yerevan.Today-ը հյուրընկալել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Նա նշում է, որ եթե դատախազությունը պատշաճ ընթացք չտա ներկայացված նոր փաստերին, իրենք կաշկանդված չեն լինի դրանք հրապարակել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը