Լրահոս

04.03.2011 12:54


ՀՀԿ խմբակցության ղեկավար. «Հանձին վարչապետի՝ մենք պատասխանատու ենք...»

ՀՀԿ խմբակցության ղեկավար. «Հանձին վարչապետի՝ մենք պատասխանատու ենք...» ԱԺ ճեպազրույցների ժամին պատասխանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխելու հնարավորությանը վերաբերող հարցին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է. –Նախ, չեմ կարծում, որ փոխել բառը ճիշտ է ասված այստեղ։ Հանձին վարչապետի՝ մենք պատասխանատու ենք այն իրավիճակի համար, որը մենք ինքներս էլ ներկայացնում ենք հասարակությանը։ Այսինքն՝ մտածել, որ որևիցե փոփոխությամբ սոցիալական խնդիրներն ամբողջովին պետք է լուծել, մենք այդ տեսակետին չենք։ Իսկ ընդհանուր առմամբ՝ որևէ մեկն իր դիրքերում հավերժ չէ, բայց իր մտքերով ու սկզբունքներով միշտ հավերժ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը