Բաղդադում երկրորդ ձյունն է տեղացել վերջին 100 տարվա ընթացքում
Իրաքի մայրաքաղաքում երկրորդ անգամ ձյուն Է տեղացել վերջին 100 տարվա ընթացքում: Այդ մասին հայտնել են մերձավորարեւելյան ԶԼՄ-ները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վերջին մեկ դարում նման եղանակային երեւույթ Բաղդադում դիտվել Է միայն 2008 թվականին:
Նշվում Է, որ Իրաքի հյուսիսում ձնատեղումը հազվադեպ երեւույթ չԷ, հատկապես լեռնային տեղանքում, բայց Բաղդադում նման տեղումները խիստ հազվադեպ բան են: Տեղի բնակիչներն ակտիվորեն լուսանկարում են ձյունը եւ պատկերները զետեղում սոցցանցերում:
Դրանցում երեւում Է, որ ավտոմեքնաները, արմավենիները, ճանապարհները ծածկված են ձյան ոչ հաստ շերտով: Փետրվարին Բաղդադում օրական միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի կազմում Է մոտավորապես 16 աստիճան: Սակայն այժմ Իրաքի մայրաքաղաքում միայն պլյուս երեք աստիճան Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: