Անդրադառնալով Մարտի 3-ինԿառավարության շենքի դիմաց բացօթյա առևտրով զբաղվող առևտրականների և «Ժառանգութան» պատգամավորների դեմ ոստիկանության քայլերին՝ ՀՌԱԿ ատենապետԷդվարդ Անտինյանը «7օր»–ին ասել է. «Մանրամասնություններին տեղյակ չլինելով երեկ փորձում էինք կարծիք ձևավորել տեսանյութերն ուսումնասիրելով, բացի այդ ծանոթանալով պատկան մարմինների պաշտոնական արձագանքներին: Մեր հետագա ուսումնասիրությունները հիմք են տալիս հստակ հայտարարելու, որ Ոստիկանությանգործողություններըոչմիայնհամարժեքչէին, կամէլիրավաչափբողոքավորներիգործողություններին, այլևբացարձակապեսանտեղիէրնրանցմիջամտություննայդխաղաղակցիային, որիմասնակիցներիքանակնայնքանսակավաթիվէր, որոչմիկերպչերկարողորեւէվտանգներկայացնելհայրենիկառավարությանհամար: Էլչեմխոսումայնմասին, որխանգարեինգործադիրիբնականոնգործունեությունը: Ուստի Ոստիկանության գործողությունները միանշանակ դատապարտելի են: Իսկ եթե վերջիններիս գործունեությանը համապատասխան գնահատական չտրվի իշխանությունների կողմից, կարելի է ենթադրել, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ նման բիրտ դիմակայությունը ոստիկանությանն ուղղակի հրահանգված էր ամենավերեւներից, որպեսզի կարողանային ժողովրդական ցանկացած ընդվզում «օրօրոցում» խեղդել, եւ թույլ չտալ, որ դրանք միավորվեն ու կազմակերպական ձեւ ստանան: Եվ ընտրել էին իրենց կարծիքով ընդդիմության համեմատաբար թույլ օղակը. ՀԱԿ-ի վերջին հավաքը բազմամարդ էր, դժվար էր նման սադրանքի գնալ, իսկ ՀՅԴ-ի հետ, այնուամենայնիվ, ավելի զգուշավոր են վարվում, խուսափելով անկանխատեսելի ու անցանկալի զարգացումներից: Սակայն այս հարցում իշխանությունների հաշվարկն ակնհայտորեն սխալ դուրս եկավ, քանի որ ցանկացած նման քայլ ժողովուրդն ընկալում է որպես իր դեմ ուղղված բռնություն, այլ ոչ թե ընդդիմադիր որևէ ուժի: Բացի այդ «Ժառանգությանն» այս պայքարում ընդդիմադիր մնացած ուժերը մենակ չեն թողնի: Եվ որքան էլ ընդդիմության տեսակետները, մարտավարությունն ու ռազմավարությունը տարբեր լինեն, մի հարցոմ բոլորը կարծում եմ միակամ կլինեն եւ կգործեն կոլեկտիվ անվտանգության սկզբունքով: Ասել է թե` բռնություն որևէ ընդդիմադիր ուժի նկատմամբ, նշանակում է բռնություն ողջ ընդդիմադիր դաշտի նկատմամբ»:
ՀՌԱԿ ատենապետ. «Ոստիկանության գործողությունները միանշանակ դատապարտելի են»
Անդրադառնալով Մարտի 3-ին Կառավարության շենքի դիմաց բացօթյա առևտրով զբաղվող առևտրականների և «Ժառանգութան» պատգամավորների դեմ ոստիկանության քայլերին՝ ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը «7օր»–ին ասել է. «Մանրամասնություններին տեղյակ չլինելով երեկ փորձում էինք կարծիք ձևավորել տեսանյութերն ուսումնասիրելով, բացի այդ ծանոթանալով պատկան մարմինների պաշտոնական արձագանքներին: Մեր հետագա ուսումնասիրությունները հիմք են տալիս հստակ հայտարարելու, որ Ոստիկանության գործողությունները ոչ միայն համարժեք չէին, կամ էլ իրավաչափ բողոքավորների գործողություններին, այլև բացարձակապես անտեղի էր նրանց միջամտությունն այդ խաղաղ ակցիային, որի մասնակիցների քանակն այնքան սակավաթիվ էր, որ ոչ մի կերպ չեր կարող որեւէ վտանգ ներկայացնել հայրենի կառավարության համար: Էլ չեմ խոսում այն մասին, որ խանգարեին գործադիրի բնականոն գործունեությունը: Ուստի Ոստիկանության գործողությունները միանշանակ դատապարտելի են: Իսկ եթե վերջիններիս գործունեությանը համապատասխան գնահատական չտրվի իշխանությունների կողմից, կարելի է ենթադրել, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ նման բիրտ դիմակայությունը ոստիկանությանն ուղղակի հրահանգված էր ամենավերեւներից, որպեսզի կարողանային ժողովրդական ցանկացած ընդվզում «օրօրոցում» խեղդել, եւ թույլ չտալ, որ դրանք միավորվեն ու կազմակերպական ձեւ ստանան: Եվ ընտրել էին իրենց կարծիքով ընդդիմության համեմատաբար թույլ օղակը. ՀԱԿ-ի վերջին հավաքը բազմամարդ էր, դժվար էր նման սադրանքի գնալ, իսկ ՀՅԴ-ի հետ, այնուամենայնիվ, ավելի զգուշավոր են վարվում, խուսափելով անկանխատեսելի ու անցանկալի զարգացումներից: Սակայն այս հարցում իշխանությունների հաշվարկն ակնհայտորեն սխալ դուրս եկավ, քանի որ ցանկացած նման քայլ ժողովուրդն ընկալում է որպես իր դեմ ուղղված բռնություն, այլ ոչ թե ընդդիմադիր որևէ ուժի: Բացի այդ «Ժառանգությանն» այս պայքարում ընդդիմադիր մնացած ուժերը մենակ չեն թողնի: Եվ որքան էլ ընդդիմության տեսակետները, մարտավարությունն ու ռազմավարությունը տարբեր լինեն, մի հարցոմ բոլորը կարծում եմ միակամ կլինեն եւ կգործեն կոլեկտիվ անվտանգության սկզբունքով: Ասել է թե` բռնություն որևէ ընդդիմադիր ուժի նկատմամբ, նշանակում է բռնություն ողջ ընդդիմադիր դաշտի նկատմամբ»:
7or.am