Լրահոս

04.03.2011 12:32


ՀՀ կառավարությունն ընդդեմ գայլերի

ՀՀ կառավարությունն ընդդեմ գայլերի

Հայաստանի կառավարությունը որոշում էր կայացրել, որով ամրագրվել է գայլերին ոչնչացնելնելը։ Համաձայն այդ որոշման՝ յուրաքանչյուր սպանված գայլի դիմաց որսորդը ստանալու է 100 հազար դրամ։

«Անտառների թվի կրճատման հետևանքով, կրճատվել է տարբեր կենդանիների կենսամիջավայրը։ Հետևաբար` չունենալով համապատասխան կենսամիջավայր, այս դեպքում գայլերը, ստիպված դուրս են գալիս մարդկային միջավայր և փնտրում որս»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Սիլվա Ադամյանը։ Բանախոսն անընդունելի է համարել կառավարության համապատասխան որոշումը՝ գործադիրին և Բնապահպանության նախարարությանը փոխանցելով Անգլիայի իրենց գործընկերների զգուշացումը.«Անգլիայի մասնագետները խնդրել են զգուշացնել, որ իրենց մոտ գայլերի ոչնչացման փորձը հանգեցրել է նրան, որ այսօր Անգլիայում ոչ մի գայլ այլևս չկա, իսկ դրա հետևանքներն անդառնալի են»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը