Չինաստանում պատմել են՝ ինչպես են տեղի ունենում կորոնավիրուսով զանգվածային վարակումները
Չինաստանում կորոնավիրուսով զանգվածային վարակումների ավելի քան 83 տոկոսը տեղի Է ունենում ընտանիքներում: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Զանգվածային վարակումների ավելի քան 83 տոկոսը տեղի Է ունենում ընտանիքներում, մնացածները՝ բուժհիմնարկներում, սննդի կետերում, գյուղերում, սուպերմարկետներում ու առեւտրական կենտրոններում, ձեռնարկություններում, փոխադրամիջոցներում, ծերանոցներում ու դպրոցներում»,-ասված Է Weibo-ում կոմիտեի զետեղած հաղորդագրության մեջ:
Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի զոհերի թիվը մեկ օրում ավելացել Է 108-ով, ընդհանուր առմամբ մահացել Է 1016 մարդ, գրեթե 4 հազար հոգի ապաքինվել Է: Ինչպես նշված Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի կայքում փետրվարի 11-ին զետեղված հաղորդագրության մեջ, Չինաստանում վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 42,6 հազարը:
Մայրցամաքային Չինաստանի տարածքում կորոնավիրուսով վարակման առավել մեծ թվով դեպքեր են արձանագրվել Հուբեյի կենտրոնական նահանգում (31 հազար 738, նրանցից 974-ը մահացել են), որտեղ հայտնաբերվել Է բռնկման օջախը: Չինաստանի որոշ ձեռնարկություններ, ներառյալ ավտոմեքենաներ, մանկական ապրանքներ, դեղագործական պատրաստուկներ արտադրողները, ձեռնամուխ են եղել բժշկական դիմակների արտադրության, որոնց պահանջարկը ՉԺՀ-ում չափազանց մեծ Է նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի պայմաններում: Հրատարակության տվյալներով՝ այդ ընկերությունները կա՛մ նոր արտադրական գծեր են գնում, կա՛մ ժամանակավորապես վերափոխում են իրենց այն գծերը:
Մինչեւ փետրվարի 14-ն արտադրական գծերը կկարողանան ապահովել օրական շուրջ 1,4 միլիոն դիմակ, մարտ ամսվա վերջին այդ ցուցանիշը կարող Է հասնել 3,5 միլիոնի: Ամբողջ Չինաստանից ավելի քան 20 հազար բժիշկ Է ժամանել Հուբեյի նահանգ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման դեմ պայքարելու համար: Հունվարի 24-ից երկրի մյուս տարածաշրջաններից Ուհան քաղաք եւ Հուբեյի նահանգ են սկսել ուղարկել ինչպես նյութական օգնություն, այդ թվում՝ պաշտպանական հագուստ եւ դիմակներ, այնպես Էլ մասնագետների, քանի որ տեղի բժիշկները չԷին կարողանում գլուխ հանել հիվանդների մեծ հոսքից եւ հարկադրված Էին աշխատելու 12-ական ժամ մեկ հերթափոխում:
Միայն մեկ օրում՝ փետրվարի 9-ին, Ուհան Է ժամանել 6 հազար բուժաշխատող: Հոնկոնգցի ականավոր համաճարակաբան Գեբրիել Լյանը կարծիք Է հայտնել, որ Երկիր մոլորակի բնակչության երկու երրորդը կարող Է նոր կորոնավիրուսով վարակման սպառնալիքի տակ հայտնվել, եթե այն չհաջողվի վերահսկողության տակ առնել: Բրիտանական The Guardian թերթում հրապարակված հարցազրույցում նա ասել Է, որ փորձագետների մեծ մասը հակված Է կարծելու, որ յուրաքանչյուր վարակված կարող Է վիրուսը փոխանցել եւս առնվազն երկու մարդու, այսինքն՝ ախտահարվածության ցուցանիշը կարող Է կազմել 60 – 80 տոկոս: Լյանի խոսքով՝ այժմ հիմնական խնդիրը վիրուսի տարածման մասշտաբները որոշելն Է, ինչպես նաեւ պարզելը, թե արդյոք Չինաստանում ձեռնարկված միջոցներն իրոք արդյունք են տալիս: