Ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելյան Արդահան նահանգում սառնամանիքի պատճառով օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին հասել է մինուս 38-ի:
Սոսկալի ցրտերի պատճառով Արդահանը վերածվել է սառցե քաղաքի: Քաղաքացիները խուսափում են դուրս գալ տանից: Սառցակալում են փողոց դուրս եկած մարդկանց հոնքերն ու թարթիչները:
Թուրքիայի օդերևութաբանության կենտրոնի տվյալներով` Արդահանի նահանգում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը:
Մասնավորապես փետրվարի 11-ի գիշերը Արդահանի Գյոլե շրջանում գրանցվել է -38 ջերմաստիճան, Չըլդըրում` -30, Դամալում, Հանաքում` -25, իսկ Արդահան քաղաքում` -22.5:
Արդահանը վերածվել է սառցե քաղաքի

Աղբյուրը՝ ermenihaber.am