Աշխարհ

11.02.2020 21:15


ԱՄՆ-ն ցավակցել է Իդլիբում սպանված թուրք զինվորների կապակցությամբ

ԱՄՆ-ն ցավակցել է Իդլիբում սպանված թուրք զինվորների կապակցությամբ

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը ցավակցել է Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի հրետակոծության հետևանքով սպանված 5 թուրք զինվորականների կապակցությամբ։

Դեսպանատունը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավոր զինվորներին և մտահոգություն հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ։

«Մենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի կողքին ենք»,- նշվում է հայտարարության մեջ։

Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 10-ին Իդլիբում իրականացված հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 5 զինծառայող, իսկ ևս 5-ը՝ վիրավորվել։ Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, կառավարական ուժերի հետ բախումներում սպանվել էր ևս 7 թուրք զինծառայող։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը