Լրահոս

04.03.2011 11:21


Լիբիայի ՌՕՈՒ–ն ռմբակոծում է ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող քաղաքը

Լիբիայի ռազմաօդային ուժերը նորից ռմբակոծում են ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող քաղաք Մարսա–Բրեգան։ Ռմբակոծությունը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան։

Այս մասին, հղում անելով «Ալ–Արաբիա» հեռուստաալիքին, տեղեկացնում է «ԻՏԱՐ–ՏԱՍՍ»–ը։

Նախօրեին Մուամար Քադաֆիի որդի Սայիֆ ալ–Իսլամը հաստատել էր, որ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Մարսա–Բրեգա քաղաքին։ Նա նշել էր, որ հարվածները հասցվում են տեղի բնակչությանը ոչ թե սպանելու, այլ վախեցնելու նպատակով։

Ընդդիմության աջակիցների վերահսկողության տակ գտնվող քաղաքի բնակիչները հայտարարել են, որ օդային ռմբակոծությունների հետևանքով 12 մարդ է զոհվել։

Գիշերը հայտնի է դարձել, որ ԱՄՆ–ը մերժել է Լիբիայում իրավիճակը կարգավորելու նպատակով միջազգային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առաջարկը։

Այս խորագրի վերջին նյութերը