Աշխարհ

11.02.2020 20:25


Թուրքիան աշխարհում 6-րդն է զբոսաշրջային այցերի ցուցանիշով

Թուրքիան աշխարհում 6-րդն է զբոսաշրջային այցերի ցուցանիշով

Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը (UNWTO) տվյալներ է հրապարակել 2019թ. ամենից շատ զբոսաշրջիկ այցելած ընդունած երկրների մասին: Այդ վարկանշային աղյուսակում Թուրքիան 52.5 մլն զբոսաշրջիկների թվով աշխարհում 6-րդ տեղն է զբաղեցրել: Առաջին տեղում Ֆրանսիան է` 90.2 մլն տուրիստով:

Նշվում է, որ 2018թ. համեմատ 14 տոկոսով աճել է Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը:

Երկրորդ տեղում Իսպանիան է` 83.8 մլն զբոսաշրջիկների հոսքով, երրորդ հորիզանակնում՝ ԱՄՆ-ն` (78.7 մլն): Հնգյակը եզրափակում են Չինաստանը (67.5 մլն) և Իտալիան (64.6 մլն):

Թուրքիայի «Հյուրանոցատերերի և տուրօպերատորների միջերկրածովյան միության» (AKTOB) հաղորդած տվյալներով` 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ստամբուլ ամենից շատ զբոսաշրջիկ այցելել է Գերմանիայից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ստամբուլ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 12 տոկոսով` կազմելով 11 մլն 342.822:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը