Քաղաքական

11.02.2020 16:18

Նորայր Փանոսյանն ազատ է արձակվել

Նորայր Փանոսյանն ազատ է արձակվել

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, բավարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմսյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Հովսեփ Սարգսյանը։ Նրա փոխանցմամբ՝ Փանոսյանն արդեն ազատ է արձակվել։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, 2020թ. հունվարի 9-ին բավարարել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Նորայր Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասել էր.

«Ցավում եմ, որ դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է, քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք։ Այն պարզապես ոչնչացված է։ Կամակատարային, խայտառակ որոշում է կայացվել մեր պաշտպանյալին կալանավորելու, որն իհարկե կբողոքարկենք»։

Փանոսյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել։

Բողոքի քննությունը մակագրվել էր դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, ով ինքնաբացարկ էր հայտնել։ Այնուհետև բողոքի քննությունը մակագրվել էր դատավոր Նարինե Հովակիմյանին։

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։