Աշխարհ

11.02.2020 14:45


Ադրբեջանը հրաժարվել է կատարել Եվրախորհրդի պահանջները

Ադրբեջանը հրաժարվել է կատարել Եվրախորհրդի պահանջները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել Է, որ Բաքուն հրաժարվել Է կատարել Եվրախորհրդի պահանջները: Այդ մասին հայտնել Է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալիեւի ասելով՝ առանձին միջազգային կազմակերպություններ կանխակալ են գնահատում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքն Ադրբեջանում, «երբեմն բացասական եզրակացությունները պատրաստվում են դեռ մինչեւ քվեարկության անցկացումը»: Նրա խոսքով՝ Եվրախորհրդի կողմից նման վերաբերմունքի վերջին դրսեւորումը դարձավ բանաձեւը «Ադրբեջանում քաղբանտարկյալների կապակցությամբ տեղեկատվության մասին գործի» վերաբերյալ:

Ալիեւն այդ փաստաթղթի ընդունումը որակել Է կոպտագույն միջամտություն ընտրություններին: «Մենք մերժում են մեր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները եւ չենք կատարելու այսպես կոչված պահանջները, որոնք դրված են մեր առջեւ»,-ընդգծել Է Ադրբեջանի նախագահը: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան բանաձեւը Բաքվից պահանջել Էր «հուսալիորեն եւ ամբողջ ծավալով» լուծել քաղբանտարկյալների խնդիրները: Ալիեւը հայտարարել Է, որ Ադրբեջանի համար այդ փաստաթուղթն ընդամենը թղթի կտոր Է:

Այս խորագրի վերջին նյութերը