Աշխարհ

11.02.2020 14:40


Հայուհին հաղթել է «Միսս Բոստոն» գեղեցկության մրցույթում

Հայուհին հաղթել է «Միսս Բոստոն» գեղեցկության մրցույթում

Հայ գեղեցկուհի Քրիստինա Այանյանը, որը դեռ վաղ տարիքից մասնակցում է գեղեցկության տարբեր մրցույթների և նկատելի հաջողություններ է գրանցել այդ բնագավառում, հաղթող է ճանաչվել «Միսս Բոստոն» ամենամյա մրցույթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Այանյանը ծնվել է ԱՄՆ-ում: Տասը տարեկանում ճանաչվել է «Միսս Բոստոն» մանկապատանեկան մրցույթի հաղթող, իսկ 2013 թվականին ստացել է Մասաչուսեթս նահանգի դեռահասների գեղեցկության մրցույթի գլխավոր թագը:

Մի առիթով գեղեցկուհին նշել է, որ սիրում է Հայաստանը, և ամեն տարի անհամբերությամբ սպասում է Հայաստան գալուն։ Այանյանը շեշտել է, որ սիրում է Հայաստանի օդը, բնությունը, գեղատեսիլ վայրերը։

Քրիստինա Այանյանը «Armenian Weekly»-ի թղթակիցն է:

Այս խորագրի վերջին նյութերը