Աշխարհ

11.02.2020 14:32


«Արսենալը» և «Ռոման» չեն կարողանում համաձայնվել Մխիթարյանի տրանսֆերի շուրջ

«Արսենալը» և «Ռոման» չեն կարողանում համաձայնվել Մխիթարյանի տրանսֆերի շուրջ

«Արսենալը» «Ռոմայից» 20 միլիոն եվրո է պահանջել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լիարժեք տրանսֆերի համար, բայց հռոմեացիները մտադիր չեն վճարել այդքան գումար: Այդ մասին հայտնում է Dailystar-ը։

Այժմ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում: Նա «Արսենալից» տեղափոխվեց հռոմեական ակումբ ՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հիշեցնենք, որ վերջերս Մխիթարյանը 9-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը