Լրահոս

04.03.2011 10:35


Մուբարաքի որդին փորձել է ինքնասպան լինել

Մուբարաքի որդին փորձել է ինքնասպան լինել

Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքի որդին՝ Համալը, հեղաշրջումից և նախագահի պաշտոնից հոր հեռանալուց հետո փորձել է ինքնասպան լինել։ Այս մասին տեղեկացնում են արտասահմանյան ԶԼՄ–ները։

Լրագրողների տվյալներով՝ Համալ Մուբարաքը փորձել է թունավորվել Կահիրեում այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները մտադիր էին առգրավել մի քանի արտասահմանյան բանկային հաշիվների գումարները։ Նախկին նախագահի որդին թեյի բաժակի մեջ թույն է լցրել, այնուհետև կորցրել է գիտակցությունը։

Հիշեցնենք, որ Մուբարաքի կրտսեր որդին հավանաբար միլիոնավոր դոլարներ ունի Իռլանդիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի և Նորվեգիայի բանկային հաշիվների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը