Քաղաքական

11.02.2020 12:15

Փաշինյանը կանչել է Սասուն Միքայելյանին և պահանջել վայր դնել մանդատը. «Իրատես»

Փաշինյանը կանչել է Սասուն Միքայելյանին և պահանջել վայր դնել մանդատը. «Իրատես»

«Դեռ ամիսներ առաջ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը պարբերաբար իշխանությանը ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանին սթափության կոչ էր անում, հետո խոսակցություններ եղան, որ հնարավոր է նա մանդատը վայր դնի։

Դրանից հետո Սասուն Միքայելյանը տեւական ժամանակ լռում էր, մեկ էլ մի բուռն ելույթ ունեցավ նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից։ Հիմա էլ Միքայելյանը մի այլ կերպ սկսել է հպարտանալ Փաշինյանով։ Տեսնես՝ ինչո՞վ է պայմանավորված այս քաղցր-մեղցր պահվածքը, զարմանալի մետամորֆոզը։ Պարզվում է՝ ընդամենը մեկ մանդատի համար է այս 180 աստիճանի փոփոխությունը։

Մեր տեղեկություններով, որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել Սասուն Միքայելյանին ու «անջատողական» արշավ սկսած եւս մեկ պատգամավորի եւ հրահանգել՝ մանդատները վայր դնել։ Ընդ որում, բավական կտրուկ ու շեշտակի տոնայնությամբ, իմա՝ եթե ուզում եք ընդդիմություն «խաղալ», մանդատները վայր դրեք։ Դրանից հետո նրանք, բնականաբար կարեւորելով մանդատը, վերադարձել են ակունքներին, սկսել են սիրել Փաշինյանին իրենց «մեջ»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։