Լրահոս

04.03.2011 09:20


ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխաների հաշվառման գործընթացի վերաբերյալ

1.Մինչեւ 16 տարեկան երեխաների հաշվառման համար անչափահասի ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը) պետք է դիմի իրենց հաշվառման վայրը սպասարկող ՀՀ ոստիկանության տարածքային  անձնագրային ծառայություն` ներկայացնելով երեխայի ծննդյան վկայականը եւ ծնողի (խնամակալի) անձնագիրը եւ հաջորդ իսկ աշխատանքային օրվանից ցանկացած պահի կարող է ստանալ տեղականք` հաշվառված լինելու վերաբերյալ:2.Եթե մինչեւ 16 տարեկան երեխան արդեն իսկ հաշվառված է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում, հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը)  կարող է դիմել երեխայի հաշվառման վայրը սպասարկող անձնագրային ծառայություն, եւ տեղեկանքը ստանալ դիմելու հաջորդ աշխատանքային օրվանից: 3.Եթե մինչեւ 16 տարեկան երեխան չունի ծննդյան վկայական, ծնողը պետք է օրենքով սահմանված կարգով դիմի ծննդյան վկայական ստանալու եւ հետո միայն` հաշվառվելու համար: Այսպիսով, մի շարք այլ փաստաթղթղեր ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Ինչպես նաեւ պարտադիր չէ երեխայի ներկայությունը: Ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում գործընթացը շարունակվելու է մինչեւ մայիսի 31-ը ներառյալ: Ընդ որում` այն առավել սահուն եւ քաղաքացիների համար առանց ավելորդ դժվարությունների կազմակերպելու համար մարզերում եւ մայրաքաղաքում ուսումնական հաստատությունները կարող են կոնկրետ ժամկետների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային ծառայությունների հետ: Գործընթացն իրականացվում է անվճար: Այդ նպատակով ՀՀ կառավարության առաջարկով անցած տարի Ազգային ժողովը փոփոխություն է կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, ըստ որի` մինչեւ 16 տարեկան անչափահասների համար ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից հաշվառումը եւ տեղեկանքների տրամադրումն իրականացվում է անվճար: Հիշեցնենք, որ գործընթացի նպատակը ՀՀ բնակչության պետական ռեգիստրի ամբողջականացումն է: Խնդիրն այն է, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի գործող համակարգը ներդրվել է 2006թ-ին, իսկ մինչ այդ երեխաները գրանցվում էին ռեգիստրում միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ էր ձեռք բերել  անձնագիր` արտերկիր մեկնելու համար, ուստի մինչեւ 2006թ-ը տվյալների բազան ամբողջական չէ: 2006-ից երեխաներն արդեն հաշվառվում են ռեգիստրում` անկախ նրանից` անձնագիր ունեն, թե ոչ: Բացի այդ, վերջին շրջանում տարբեր միջազգային եւ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում առկա են չգրանցված ծնունդների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես` պարզվել է նաեւ, որ դպրոց են հաճախում երեխաներ, որոնք որեւէ տեղ հաշվառված չեն: Նման կարգավիճակը հղի է տարբեր վտանգներվ, օրինակ` կարող է հող ստեղծել երեխաների շահագործման համար: Գործընթացի նպատակը նաեւ այդօրինակ դեպքերի բացառումն է: Այդ իսկ պատճառով էլ որոշվեց հաշվառման վերաբերյալ տեղեկանք պահանջելու միջոցով իրականացնել բոլոր երեխաների գրանցումը ՀՀ բնակչության պետական ռեգիստրում:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապիեւ լրատվության վարչություն

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը