Լրահոս

03.03.2011 23:15


Բյուջետային վարկերի տրամադրումը սկսված է

ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ սկսել է ՀՀ քաղաքացիներին տրա­մադրել բյուջետային անտոկոս վարկեր` ներմուծված մարդատար տրանսպոր­տային միջոցների մաքսային ձևակերպումնե­րին աջակցելու նպատակով:

Այսօր` մարտի 3-ին վար­կային պայմանագիր կնքելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարա­րություն է դիմել մոտ 47 քաղաքացի, որից 21 քաղաքացիների հետ կնքվել են պայմանագրեր: Նախարա­րություն դիմած մոտ 20 քաղաքացիներ էլ իրենց մեքենաները պետք է հանեն Վրաստանում հաշվա­ռումից և ներմուծեն Հայաստան` ազատ շրջանա­ռութ­յան ռեժիմով, իսկ 6 քաղաքա­ցիներ չէին ներկա­յացրել մաքսային տեղեկանքը: Քաղաքացիներին վարկերը տրամադրվում են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով: Ընդհանուր առմամբ վարկային պայմանագրի կնքման առավելա­գույն տևողությունը 30 րոպե է:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում վարկեր կարող են ստանալ 2005 թվա­կանից վաղ թողարկման տարեթվով, 5 մլն ՀՀ դրամից ցածր մաքսային արժեքով մինչև 10 տեղանոց  մարդատար տրանսպոր­տային միջոց(ներ) Հայաստանի Հանրապե­տության տարածք ներմուծած ֆիզիկական անձինք:

Նշենք նաև, որ Երևան քաղաքի բնակիչները վարկային պայմանագիր կնքելու նպատակով մինչև 2011 թվականի մարտի 25-ը ներառյալ պետք է դիմեն ՀՀ ֆինանսների նախարարություն, իսկ մարզի բնակիչները` համապատասխան մարզպետարան: Քաղա­քա­ցիները պետք է  ներկա­յաց­նեն անձնագրի, սոցիա­լա­կան քարտի (սոցիալական քարտ չունենալու դեպքում` տեղեկանք այդ մասին) պատճենը և

ա) 2011 թվականի հունվարի 26-ից հետո տրանսպորտային միջոցի վերաար­տահան­ման մաքսային հայտարարագրի և իր անվամբ ՀՀ տարածք ներմուծելու փոխադրման ամփոփագրի պատճենները,

բ) տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղե­կանք, տրված մարզի բնակչին` մարզպետարանի, իսկ Երևան քաղաքի բնակչին` Մաքսատան կողմից:

Մաքսային արժեքի շեմին ներմուծվելիք կամ ներմուծված տրանսպորտային միջոցի բավարարումը պարզելու նպատակով` մարզի բնակիչը տրանսպորտային միջոցի բնութագրող և նույնականացման տվալները ներկայացնում է իր բնակության վայրի մարզպետարան, Երևան քաղաքի բնակիչը` մաքսատուն:

Մարզպետարանն անձից ստացած տվյալները ներկայացում է վերադաս մաքսային մարմին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարանին է ներկայաց­նում տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի հիման վրա մարզպետարանը ներմուծողին գրավոր հայտնում է նախնական մաքսային արժեքը:

Երևան քաղաքի բնակիչ ներմուծողին Մաքսատունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տեղեկանք ներկայացված տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը