Լրահոս

04.03.2011 08:39


ԱՄՆ տեսակտեները հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հիմնահարցի վերաբերյալ

ԱՄՆ տեսակտեները հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հիմնահարցի վերաբերյալ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում այս օրերին անց է կացվում միջազգային անվտանգության վերաբերյալ Globsec (Global Security) 2011 գիտաժողովը, որին մասնակցում են հայտնի վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, ազդեցիկ դիվանագետներ Եվրոպայից և ԱՄՆ-ից: Գիտաժողովի հետաքրքիր ելույթներից մեկն ունեցել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը: Նա զեկույցում անդրադարձել է եվրատլանտյան անվտանգության խնդիրներին, արևելյան և հարավ-արևելյան եվրոկապական երկրների զարգազման և նրանց հետ համագորցակցության տարաբնույթ հարցերի, ինչպես նաև Լիբիական ճգնաժամի վերաբերյալ:

Առավել հետաքրքիր են եղել հարցուպատասխանի ժամանակ բարձրացված հարցերը և Գորդոնի պատասխանները: Գիտաժողովի մասնակիցներից մեկը միանգամից երեք հարց է ուղղել Գորդոնին, որոնք վերաբերել են Հարավային Կովկասի խնդիրներին:

Առաջին հարցը վերաբերել է վերաբերել է հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր առաջընթացի ապահովմանը և ԱՄՆ պատկերացումները այս հարցում:Լ Գորդոնը պատասխանել է, որ ինքն անկեղծ չի լինի ներկաների հետ, եթե չասի, որ այդ գործընթացն այս պահի դրությամբ կանգ է առել: ԱՄՆ-ը անշուշտ հավատում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստեին Հարավային Կովկասում անտվատգության և կայունության ամրապնդմանը, և մեծ նշանակություն կունենային ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի համար, այլ ամբողջ Հարավային Կովկասի համար: ԱՄՆ աջակցել է հարաբերությունների կարգավորմանը հենց սկզբից և ԱՄՆ Պետքարտուղարը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները վերջապես կարգավորվեն: Սակայն կարգավորման գործընթացը կանգ է առել: Ըստ նրա, Թուրքիան ասում է, որ այն կարող է վավերացնել Ցյուրիխյան արձանագրությունները, եթե առաջընթաց լինի Ղարաբաղյան բանակցություններում: Սակայն ԱՄՆ-ը համամիտ չի այս տեսանկյունի հետ, ԱՄՆ-ը չի գտնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է կապակցել որևէ այլ խնդրի հետ: ԱՄՆ այս տեսակետին է եղել ի սկզբանե և այս դիրքորոշումը պահպանվում է: ԱՄՆ գտնում է, որ կողմերը պետք է առաջ ընթանան, վավերացնեն արձանագրությունները»:

Հարցերից երկրորդը վերաբերել է Լեռնային Ղարաբաղյան հիմնահարցում ԱՄՆ-Ռուսաստանյան համագործակցությանը: Գորդոնը պատասխանել է, որ թե՛ ԱՄՆ-ը և թե՛ Ռուսաստանը ակտիվորեն հանդես են գալիս հիմնարար սկզբունքների աջակիցներ, որ նրանց միջև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների մակարդակով առկա է համագործակցություն այս հարցում: Նա նշել է, որ որոշ մարդիկ պնդում են, թե իբր ռուսները գործընթացը աստիճանաբար իրենց վերահսկողության ներքո են վերցնում` կազմակերպելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ: Սակայն հարցն այստեղ բոլորովին այլ է: Ռուսները աշխարհագրորեն ավելի մոտ են հակամարտող կողմերին, և ավելի հեշտ է հանդիպում կազմակերպել նրանց միջնորդությամբ ասենք Սոչիում, Մոսկվայւմ, Սանտ Պետերբուրգում կամ Աստանայում, քան ավելի հեռու գտնվող Վաշինգտոնում: ԱՄՆ-ը կարծում է, որ ռուսները գործում են թափանցիկ ձևով և Մինսկի Խմբի համանախագահող միջնորդ մյուս կողմերը` ԱՄՆ-ը և Ֆրանսիան, տեղեկացվում են հանդիպումների մանրամասներին: Համանախագահների միջև այս խնդրում առկա է փոխվստահություն, քանի որ նրանք հանդես ենք գալիս ընդհանուր շահերի պաշտպանության դիրքերից: Իսկ այդ շահերը կայանում են Եվրոպայում համապարփակ անվտանգության ապահովման հրամայականով»:

Նույն մասնակցի երրորդ հարցը հնչել է հետևյալ կերպ. «Թունիսի, ընդհանրապես Հյուսիսային Աֆրիկայի բռնատիրական երկրներում ծավալված ժողովրդական շարժումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Ադրբեջանի վրա»: Ֆիլիպ Գորդոնը նախընտրել է չանդրադառնալ այս հարցին:

Ադրբեջանից մասնակիցներից մեկը ևս հարց է ուղղել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային, ասելով, որ ինքը շատ հիասթափված է ամբողջ գործընթացի տրամաբանությունից, քանի որ Մինսկի Խումբը գործում բավական երկար ժամանակ բանակցությունների անցկացման միակ ձևաչափն է, որ այն «որևէ արդյունք չի տալիս» և այնուհետևա հարցրել է, թե արդյոք ինչպես կարելի է առաջընթաց ունենալ և արդյոք այլընտրանքային բանակցային ուղիներ չկան հարցի կարգավորման համար:

Գորդոնը պատասխանել է, որ ինքն ըմբռնումով է մոտենում գիտաժողովի այս մասնակցի հիասթափությանը: Հակամարտությունը սառեցված է համարվում, բայց հաճախ են սահմանային գծերում տեղին ունենում հրադադարի խախտման միջադեպեր` զոհերի ելքով: Կարող է ինչ-որ սխալ հաշվարկների հետջանքով հակամարտությունը սառից տաքի վերածվի, և անհրաժեշտ է կանխել նման սցենարը: Նա ավելացրել է, որ ինքը չի կարծում, որ խնդիր Մինսկի Խմբի մեջ պետք է փնտրել: Եթե նրանք զգային, որ կարող է այլ, ավելի արդյունավետ ձևաչափ լինել, ապա պատրաստ կլինեին այն քննարկել: Սակայն ԱՄՆ-ը կարծում է, որ Մինսկի Խումբը շատ լավ է աշխատում: Այն մեծ աշխատանք է տանում, որպեսզի հաղթահարվեն առկա անհանգստությունները և տարաձայնությունները: Գորդոնը նշել է, որ իրենք գործընթացում առաջընթաց գրանցում են:

Այս խորագրի վերջին նյութերը