Քաղաքական

10.02.2020 16:43

891 հազար դոլարի պարգևատրում ԱԳՆ-ում՝ Փաշինյանի օրոք

891 հազար դոլարի պարգևատրում ԱԳՆ-ում՝ Փաշինյանի օրոք

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ ՀՀ արտգործնախարարության աշխատակիցներին 2018 թ. մայիս-դեկտեմբեր ընկած հատվածում վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 99,690,153 դրամ, իսկ 2019 թ. հունվար-դեկտեմբերի համար այն կազմել է 325,192,100 դրամ:

Ստացվում է, որ Փաշինյանի իշխանության օրոք ՀՀ արտգործնախարարության աշխատակիցների ստացած պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 424.882.253,00 (այսօրվա փոխարժեքով՝ շուրջ 891 հազ. դոլար):

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։