Ժողովրդական կուսակցությունը դատապարտում է և պահանջում
Ժողովրդական կուսակցությունը դատապարտում է ՀՀ կառավարության շենքի դիմաց ԱԺ պատգամավորների և շարքային քաղաքացիների հանդեպ ոստիկանների կողմից կիրառված բռնի գործելակերպը: Հիշեցնենք, որ մարտի 3-ին ոստիկանները չեն թույլատրել բացօթյա առևտրով զբաղվողներին մոտենալ կառավարության շենքին և արտահայտել իրենց բողոքը: Խնդրին փորձել են միջամտել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, ինչն էլ դրդել է ոստիկաններին դիմել անհամաչափ գործողությունների: Ժողովրդական կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում կատարվածի առթիվ և պահանջում ՀՀ Ոստիկանապետից` անհապաղ ծառայողական քննություն անցկացնել և պատժել քաղաքացիների ու պատգամավորների հանդեպ բռնություններ գործադրած ոստիկաններին:

Ժողովրդական կուսակցության
լրատվական ծառայություն