Քաղաքական

10.02.2020 16:24

Դատարանը մերժեց Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատախազի միջնորդությունը

Դատարանը մերժեց Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատախազի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը։

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Դատախազը նշել էր՝ Նարեկ Մութաֆյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք։ Պաշտպան Արամ Վարդևանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էր, որ Նարեկ Մութաֆյանն ազատության մեջ գտնվելու ընթացքում պատշաճ վարքագիծ է դրսևորել. «Վերաքննիչ դատարանը նոր հանցանք կատարելու ռիսկի հետ կապված հստակ արձանագրել էր՝ այն խախտում է անմեղության կանխավարկածը։ Նարեկ Մութաֆյանը դեկտեմբերի 25-ից ազատության մեջ է, որևէ ոչ պատշաճ վարքագիծ չի դրսևորել, ոչ մի խնդիր կամ ռիսկ չի նկատվել։ Այդ պարագայում ինչպես կարող է լինել այնպես, որ Նարեկ Մութաֆյանին նորից կալանավորելու միջնորդություն ներկայացվի»,-նշել էր Արամ Վարդևնայնը։

Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանին եւ Նարեկ Մութաֆյանին մեղադրանք էին առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր ուղղելու եւ դա տեսանկարահանելու համար, ինչը նախաքննական մարմինը գնահատել էր որպես արդարադատության իրականացմանը խոչընդոտել։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը ու նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Դեկտեմբերի 9-ին և 10-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր պաշտպանների բողոքը՝ ազատ արձակելով Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։