Աշխարհ

10.02.2020 22:30


Թուրքիայում տարեկան շուրջ 83․000 մարդ է մահանում ծխախոտի պատճառով

Թուրքիայում տարեկան շուրջ 83․000 մարդ է մահանում ծխախոտի պատճառով

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ ամեն տարի այս երկրում տարեկան 83․000 մարդ է մահանում ծխելու հետևանքով։

2016թ․ արձանագրված տվյալները վկայում են, որ Թուրքիայում 15 և բարձր տարիքի քաղաքացիների 26․5 տոկոսն ամեն օր ծխախոտ է օգտագործում։ 2014թ․ դրությամբ այդ ցուցանիշը կազմել էր 27․3 տոկոս, 2010թ․-ին՝ 25․4 տոկոս։

Մյուս կողմից, մինչև 18 տարեկան քաղաքացիների շրջանում ծխախոտ օգտագործողների թիվը կազմել է շուրջ 250․000։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը